Հանրագիտարան

1956թ.-ի հունվարի 1-ին անկախացավ Սուդանը

Սուդանի տարածքում V դարից առաջացել են մի քանի քրիստոնեական պետություններ, իսկ VII դարում՝ Եգիպտոսի նվաճումից հետո, սկսվել է արաբների ներթափանցումը նաև Սուդան, և XVI դարում կազմավորվել են Սենար, Դարֆուրյան սուլթանություն և այլ մահմեդական պետություններ:

1820–22թթ. Սուդանի տարածքը գրավել է եգիպտական տիրակալ Մուհամեդ Ալին, իսկ 1890-ական թվականներից սկսվել է Մեծ Բրիտանիայի ներթափանցումը Սուդան: 1899–1955թթ. Սուդանը եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը:

 

Անկախություն է հռչակել 1956թ.-ի հունվարի 1-ին: 1972թ. երկրի հարավը նույնպես ստացել է ինքնավարություն, որով ավարտվել է 17-ամյա պատերազմը:

 

1986թ. ձևավորվել է կոալիցիոն կառավարություն, իսկ 1989թ. երկրում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, և իշխանության գլուխ է անցել Ազգային փրկության հեղափոխության հրամանատարության խորհուրդը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: