Հանրագիտարան

Երևանում բացվել է առաջին օրիորդաց դպրոցը

1850թ. հունվարի 2-ին Երևանում բացվում է առաջին օրիորդաց դպրոցը, որը կոչվում է Սբ. Հռիփսիմեի անունով։ 1884թ. այն դառնում է իգական պրոգիմնազիա, 1898թ.`   գիմնազիա: Գործում էր Նազարովի փողոցում (այժմ`   Ամիրյան) կառուցված հարմարավետ, գեղեցիկ շենքում, որը կանգուն է նաև մեր օրերում։

Այստեղ սովորում էին հիմնականում հարուստ ընտանիքների աղջիկները, որովհետև ուսումը շատ թանկ էր, և սովորական քաղաքացիները վճարել չէին կարող։

 

Հետաքրքիր է, որ ընդունելության փաստաթղթերից ծննդյան վկայականի հետ կարևոր էին համարում նաև տեղեկանքները մկրտության, առողջական վիճակի և ծաղիկ հիվանդության դեմ պատվաստված լինելու մասին։ 

 

Գիմնազիայում մի քանի կարևոր առարկաների հետ դասավանդվել են նաև նկարչություն, երաժշտություն, պար, ձեռագործ, հիգիենա և մի քանի այլ առարկաներ, որոնք արական դպրոցներում չէին դասավանդվում։

 

Հայոց լեզուն պարտադիր առարկաների ցանկում չէր, և սաները բողոքի ու դասադուլների գնով էին նվաճում մայրենին սովորելու իրավունքը։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: