Հանրագիտարան

1806թ. այս օրն սկսում է ռուս-թուրքական պատերազմը

Շարունակվում էր ռուս-պարսկական առաջին պատերազմը, երբ Նապոլեոն կայսեր դրդումով 1806թ. Թուրքիան պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ: Օգտվելով թվական գերակշռությունից՝ թուրքական զորքերը Կարսի, Ախալքալաքի և Ախալցխայի ուղղությամբ հաջող հարձակումներ են կատարում: Դժվարին կացություն էր ստեղծվում ռուսական փոքրաքանակ զորքերի և տեղի բնակչության համար:

1807թ. ամռանը թուրքական զորքերը գլխավոր հրամանատար Յուսուֆ փաշայի գլխավորությամբ մի քանի անգամ հարձակման են դիմում, բայց հաջողության չեն հասնում: Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում 1807թ. հունիսին Գյումրիի մոտ:

 

Երկու կողմերն էլ 7 ժամ շարունակ լարված մարտեր էին մղում: Թուրքերը թեպետ թվական գերակշռություն ունեին, բայց չդիմանալով հակառակորդի հարվածներին, խուճապահար փախչում են դեպի Կարս: Նրանք մարտի դաշտում թողնում են ավելի քան 1000 սպանված, իսկ Յուսուֆ փաշան հազիվ է փրկվում գերի ընկնելուց:

 

Աննշան իրադարձություններով պատերազմը ձգձգվեց, և միայն 1812թ. Բուխարեստում հաշտություն կնքվեց, որով Բեսարաբիան և Աբխազիան անցան Ռուսաստանին, իսկ գրավված մյուս տարածքները վերադարձվեցին Թուրքիային: Պայմանագրի կնքմանը աջակցեց Մոլդովայում բնակվող հայազգի նշանավոր գործիչ Մանուկ բեյը, որի առանձնատանն էլ ստորագրվեց պայմանագիրը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: