Հանրագիտարան

Ալեքսանդր Գուստավ Էյֆել

Ֆրանսիացի ինժեներ Ալեքսանդր Գուստավ Էյֆելը ծնվել է 1832 թվականի դեկտեմբերի 15-ին Դիջոնում։ 1855 թվականին Գուստավ Էյֆելն ստացել է ինժեների վկայական Փարիզի Կիրառական արվեստի կենտրոնական դպրոցում և աշխատանքի տեղավորվել «Շարլ Նեվո» նախագծային կազմակերպությունում։
1858 թվականին նա ղեկավարել է Բորդոյի երկաթուղային կամուրջի շինարարությունը՝ օգտագործելով մետաղական կոնստուկցիաներ և կիրառելով հիմքերի օդաճնշական տեղադրման իր հորինած նոր մեթոդը։ Նույն տարում նա դարձել է գործատուի գործընկերը, իսկ երկու տարի անց հիմնադրել մետաղական կոնստրուկցիաների սեփական գործարանը Փարիզի մոտ գտնվող Լեվալուա-Պերեում։
 
1870‑1873 թվականներին Էյֆելը կառուցել է ճարտարապետական կառույցներ Եգիպտոսում և Չիլիում, Հունգարիայում և Պորտուգալիայում, ինչպես նաև մասնակցել է Պետերբուրգի Երրորդության կամուրջի կառուցման մրցույթին։ 1875 թվականին ճարտարապետ Լուի Շարլ Բուալոյի հետ համատեղ նա վերակառուցել է Փարիզի «Օ բոն մարշե» խանութը։
 
Ապակե գնբեթներով ծածկված նրա անցումները դարձել են հիացմունքի առարկա ամբողջ աշխարհում։ 1876 թվականին Էյֆելը նախագծել է ամերիկյան Ազատության արձանի պողպատե շրջանակը։ 1877 թվականին ճարտարապետի նախագծով կառուցվել է Պորտուի Դորու գետի (Պորտուգալիա) վրայով անցնող կամուրջը՝ 162‑մետրանոց կամարով։ Էյֆելն ընդհանուր առմամբ կառուցել է ավելի քան 200 կառույց՝ կամուրջներ, կայարաններ, բանկեր, դպրոցներ, եկեղեցիներ ևն:
 
Ինժեների գլխավոր գաղափարը եղել է վանդակավոր կոնստրուկցիաների ստեղծումը, որոնք նա համարում էր ավելի ամուր և տնտեսող, քան ծանրակշիռները։ Համաշխարհային ճանաչում Էյֆելին բերել է Էյֆելյան աշտարակը՝ կառուցված համաշխարհային ցուցահանդեսի համար 1889 թվականին Փարիզում։ Աշտարակի ընդհանուր երկարությունը 312 մետր է, քաշը՝9,7 հազար տոննա։ Էյֆելը մահացել է 1923 թվականի դեկտեմբերի 27-ին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: