Հանրագիտարան

Արփիար Արփիարյան

Արփիար Արփիարյանն արևմտահայ արձակագիր էր, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր։ Խմբագրել է «Արևելք» և «Մասիս» թերթերը, որոնց շուրջ փորձել է համախմբել ռեալիստական ուղղությանը հարող գրողներին։

Ծնվել է Սամսոն նավահանգստում։ Հայկական ջարդերի տարիներին Կոստանդնուպոլսից մեկնել է արտասահման։ Սակայն արտասահմանում էլ շարունակել է ակտիվ գործունեությունը:

 

Եգիպտոսում, Անգլիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում հրատարակել է հայերեն լրագրեր, գրել հրապարակախոսական, գրական և քննադատական երկեր:

 

Արփիարյանը բարձր է գնահատել արևելահայ գրականությունը և ջանքեր է թափել արևելահայ և արևմտահայ հատվածների գրական ուժերին մերձեցնելու համար:
 
Արփիարյանը գրել է մի շարք նովելներ և վիպակներ («Դատապարտյալը», «Երազի մը գինը», «Ոսկե ապարանջանը», «Մինչև ե՞րբ», «Կարմիր ժամուց»), որոնց մեջ արծարծել է սոցիալական, բարոյական կարևոր հարցեր, արտահայտել աշխատավորության բողոքը անարդար կարգերի դեմ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: