Հանրագիտարան

Աղքատների օգնության միջազգային օր

Դեկտեմբերի 19-ին նշվում է Աղքատների օգնության միջազգային օրը: Փորձագետների տվյալների համաձայն`   20-րդ դարի վերջին մոլորակի ողջ բնակչության քառորդն աղքատ էր: Աղքատությունն արմատախիլ անելու նպատակով ՄԱԿ-ը մի քանի ծրագրեր է մշակել:
Աղքատությունը վերացնելու առաջին ծրագրն սկսել է դեռևս տարիներ առաջ, սակայն աղքատության մեջ ապրողների թիվը աշխարհում չի կրճատվել:
 
ՄԱԿ-ի ձևակերպմամբ աղքատությունը «բավարար կենսակերպի համար անհրաժեշտ ռեսուրսների երկարատև ու պարտադրված բացակայությունն է: Աղքատությունը ոչ միայն փողի պակասն է, այլև արժանապատիվ աշխատանքի, հարմար բնակարանի բացակայությունն է, լավ կրթություն և որակյալ բուժօգնություն ստանալու անհնարինությունը»:
 
Վիճակագրական վարչության «Հայաստանի սոցիալական պատկերն ու աղքատությունը» զեկույցի տվյալների համաձայն`   2007թ. Հայաստանի բնակչության 25%-ը կամ ավելի քան 800 հազար մարդ դեռ աղքատ էր, իսկ դրանցից ավելի քան 120 հազարը՝ ծայրահեղ աղքատ:
 
Ըստ զեկույցի տվյալների`   ավելի քան 300 հազար մարդ կարողացել է «դուրս գալ» աղքատությունից, իսկ աղքատ բնակչության մասնաբաժինը կրճատվել է 27.9%-ով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: