Հանրագիտարան

Շվեյցարիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

2003թ. դեկտեմբերի 16-ին Շվեյցարիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ժնևում են գտնվում «Շվեյցարիայի հայոց միության վարչություն»-ը, Հայ առաքելական եկեղեցու Շվեյցարիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հակոբ եկեղեցին:
Եկեղեցուն կից գործում են «Կիրակնօրյա դպրոց»-ը, «Հայ տիկնանց միություն»-ը, «Երիտասարդության ակումբ»-ը, «Հայ բժիշկների միություն»-ը, «Անի» պարի համույթը, «Արաքս» երգչախումբը և այլն:
 
19-րդ դարի վերջերից ցայսօր Շվեյցարիայում հրապարակվել է 10 անուն հայերեն պարբերական, իսկ Ժնևի համալսարանում գործում է հայագիտության ամբիոն:
 
Թուրքիայում 1894-1896թթ. հայերի կոտորածներից հետո Շվեյցարիայի հասարակական շրջանները պահանջել են դատապարտել կոտորածները և դրանք որակել որպես ոճրագործություն մարդկության դեմ:
 
Շվեյցարիայի խորհրդարանը 2003թ. դեկտեմբերի 16-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և հետամուտ է համապատասխան օրենքի պահանջների կատարմանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: