Հանրագիտարան

Էմիլի Դիքինսոն

1830թ. դեկտեմբերի 10-ին է ծնվել ամերիկացի բանաստեղծ Էմիլի Էլիզաբեթ Դիքինսոնը: Գրել է շուրջ 1800 բանաստեղծություն, սակայն կյանքի ընթացքում հրապարակվել է միայն տասը:
Անգամ այն, ինչ հրապարակվել է, ենթարկվել է լուրջ խմբագրական վերամշակման ժամանակի պոետիկ նորմերին համապատասխանեցնելու նպատակով: Դիքինսոնի բանաստեղծությունները չունեն անալոգներ իր ժամանակի պոեզիայում: Տողերը կարճ են, անուն չկա, հաճախ է հանդիպում յուրօրինակ կետադրություն:
 
Թեև գրողի ծանոթներից շատերը գիտեին այն մասին, որ Դիքինսոնը բանաստեղծություններ է գրում, բայց նրա ստեղծագործական ժառանգությունն իր ամբողջ ծավալով հայտնի դարձավ միայն նրա մահից հետո`   1886թ., երբ բանաստեղծուհու կրտսեր քույր Լավինիան հայտաբերեց չհրապարակված ստեղծագործությունները:
 

Դիքինսոնի երկերի առաջին ժողովածուն լույս է տեսել 1890թ. արմատական խմբագրական վերամշակման ենթարկված վիճակում: 1955թ. Թոմաս Ջոնսոնի կողմից լույս ընծայվեց բանաստեղծությունների լիակատար և գրեթե չխմբագրված ժողովածուն:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: