Հանրագիտարան

Բրյուս Լի

Արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, կինոդերասան, ռեժիսոր, մարտական տեսարանների բեմադրիչ, պրոդյուսեր և սցենարիստ Բրյուս Լին ծնվել է 1940թ.-ի նոյեմբերի 27-ին:
Նրա հայրը չինական օպերայի կատակերգակ դերասան էր`   Լի Հոյ Չեն (արմատներով գերմանացի), իսկ մայրն արմատներով չինացի դերասանուհի էր: Կինոյում նկարահանվել սկսել է դեռ մանուկ հասակից ու նույն ժամանակից էլ սկսել է հետաքրքրվել մարտական արվեստներով:
 
Պատանի տարիքում Բրյուս Լին հաղթում է Հոնկ Կոնգում կազմակերպված չա-չա-չա պարի առաջնությանը: Դրանից հետո որոշում է լրջորեն զբաղվել քունգ-ֆուով: Նա շատ տաղանդավոր էր և  կարճ ժամանակում սկսում է տիրապետել քունգ-ֆուի շարժումներին: Այդ ժամանակներից սկսած՝ նա երբեք չի դադարել պարապել քունգ-ֆուով:
 
Բրյուս Լին տիրապետել է անհավանական բարձր արագաշարժության և ուժերի կենտրոնացման: Նկարահանվել է ընդհանուր թվով 36 ֆիլմում: Նրա շնորհիվ արևմտյան երկրներում արևելյան մարտարվեստները լայն ճանաչում գտան, ինքը՝ Բրյուս Լին, սկսեց վայելել մեծ ժողովրդականություն ողջ աշխարհում:
 
Բրյուս Լին մահացել է 33 տարեկանում 1973թ.-ի հուլիսի 20-ին «Մահվան խաղ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Մինչ այժմ նրա մահվան իսկական պատճառն անհայտ է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: