Հանրագիտարան

Գրիգոր Խանջյան

1926թ.-ի նոյեմբերի 29-ին ծնվել է նկարիչ Գրիգոր Խանջյանը: 1945 թվականին Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտ (1945-1951թթ), որտեղ ուսանել է Արա Բեքարյանի և Էդուարդ Իսաբեկյանի մոտ:
1953 թվականին անդամագրվել է Հայկական ԽՍՀ նկարիչների միությանն ու ընտրվել միության ղեկավարման անդամ: Գրիգոր Խանջյանը 1961թ. արժանացել է Հակական ԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման, իսկ 1962թ. ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի թղթակից անդամ: 1963թ. ճանաչվել է Հակական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ընտրվել ԽՍՀՄ նկարիչների միության ղեկավարման անդամ:
 
1967թ. արժանացել է Հայաստանի ԽՍՀ ժողովրդական նկարչի կոչման, իսկ 1969թ. Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդման համար պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մրցանակով: Վաստակաշատ նկարիչը 1973թ. ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի իսկական անդամ, իսկ 1975թ. ընտրվել է Հայաստանի ԽՍՀ գերագույն խորհուրդի պատգամավոր և նախագահության անդամ: 
 
1982թ.-ին ընտրվել է Հայաստանի ԽՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ապա ակադեմիկոս: 1983թ. արժանացել է Խորհրդային Միության ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանը: Արժանացել է նաև ԽՍՀՄ և ՀՀ պետական մրցանակների, շքանշանների ու այլ պարգևների:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: