Հանրագիտարան

Բացվեց հանրապետության առաջին մանկական թատրոնը

1929թ. նոյեմբերի 29-ին այժմյան Սպայի տանը հանդիսավոր պայմաններում բացվել է հանրապետության առաջին մանկական թատրոնի վարագույրը Գ. Սմիրնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ: Մոսկվայում ուսանած և ժամանակին թատերական արվեստին քաջատեղյակ Տ. Շամիրխանյանի ջանքերի շնորհիվ սկսվում են արմատավորվել նոր թատրոնի լավագույն ավանդույթները:
Առաջին տասնամյակը թատրոնի համար ստեղծագործական որոնումների, սկզբունքների ճշտման, ազգային խաղացանկի ստեղծման, դերասանական ուժերի ընտրության տարիներ էին: Թատրոնի հիմնադիր կազմն սկսում է աճել նոր դերասաններով:
 
Թատրոն են գալիս Ա. Շիրոյանը, Վ. Մուրադբեկյանը, Ի. Մկրտչյանը, Մ. Բեյլերյանը, Ա. Մասչյանը, Կ. Հարությունյանը, Վ. Յավրյանը, Է. Ամիրբեկյանը և ուրիշներ: Ստեղծվում են մի շարք հետաքրքիր ներկայացումներ`   «Անկա», «Գիքոր», «Քաջ Նազար»:
 
Թատրոնի երկրորդ տասնամյակը վերաբերում է հայրենական պատերազմին և հետպատերազմյան վերականգնման տարիներին: Այս շրջանում փոխվում է խաղացանկը, փոխվում են մարդիկ: Թատրոն է գալիս դերասանական մի նոր սերունդ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: