Հանրագիտարան

Ստեղծվել է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը

1997թ. երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ նոյեմբերի 13-ին ստեղծվեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը: Բանակի հոգևոր ծառայության առաջին պատասխանատուն էր Տ. Վրթանես վարդապետ Աբրահամյանը:
1999թ. դեկտեմբերին ծառայության պատասխանատու նշանակվեց Տ. Արշեն աբեղա Սանոսյանը, որից հետո`   2004թ.`   Տ. Նորայր աբեղա Սիմոնյանը:
 
2007թ. հոկտեմբեր ամսից ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ է նշանակվել առաջին պատասխանատուն`   Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
 
Մեր բանակն իր պատմության ընթացքում երբեք չի ունեցել հոգևոր խորհրդատու կամ սպասավոր, չնայած`   հայ հոգևորականը միշտ էլ եղել է հայ զինվորի կողքին, հատկապես`   պատերազմների ժամանակ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: