Հանրագիտարան

Բացվել է Սուեզի ջրանցքը

Սուեզի ջրանցքի կառուցման աշխատանքն սկսվել էր 1859 թվականին: Այն բացվել է 1869 թվականի նոյեմբերի 16-ին: Սուեզի ջրանցքը միացնում է Միջերկրական ծովը Կարմիր ծովին. այն նաև Միջերկրական ծովը և Հնդկական օվկիանոսը միացնող ամենակարճ ջրային ճանապարհն է (այլընտրանքային ուղին ավելի երկար է՝ շուրջ 8 հազար կմ-ով):
Ջրանցքի գիծը համարվում է Աֆրիկա և Ասիա մայրցամաքների պայմանական սահմանը: Գլխավոր նավահանգիստներն են Պորտ-Սաիդը՝ Միջերկրական ծովի վրա և Սուեզը՝ Կարմիր ծովի վրա: Երկարությունը կազմում է 163 կմ:
 
Ներկայումս ջրանցքի շահագործումից ստացած գումարները կազմում են Եգիպտոսի բյուջեի եկամուտների ամենամեծ չափաբաժինը`   գերազանցելով անգամ զբոսաշրջությունից ստացած եկամուտները:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: