Հանրագիտարան

Հովհաննես Լազարյան

Հովհաննես Լազարյանը (նոյեմբերի 23, 1735թ., Նոր Ջուղա (Սպահան) - հոկտեմբերի 24, 1801թ., Սանկտ Պետերբուրգ) եղել է Ռուսաստանի պետական խորհրդական, արդյունաբերող, կալվածատեր:
Օգտագործել է ռուսական արքունիքի հետ ունեցած մերձավոր հարաբերությունները Հայաստանի ազատագրումն իրագործելու համար: Գործուն մասնակցություն է ունեցել ազատագրական ծրագրերի մշակմանը:
 
Կազմել և ռուսական կառավարությանն է ներկայացրել «Պրն. Իվան Լազարևի նոտան» ծրագիրը, որում շեշտադրել է հատկապես Ռուսաստանի հովանու ներքո հայ պետականության վերականգնման հարցը: 
 
Մեծ նշանակություն է տվել կրթությանը: Հովհաննես Լազարյանի միջոցներով դպրոցներ են բացվել Թիֆլիսում, Նոր Նախիջևանում, Գրիգորիոպոլում, հիմնադրվել է Լազարյան ճեմարանը, ռուսական օրիորդաց դպրոցը Ցարսկոյե Սելոյում, կառուցվել են հայոց եկեղեցիներ Մոսկվայում ու Պետերբուրգում:
 
Լազարյանը կառուցել է նաև Կիզելի և Պոլազնինոյի մետալուրգիական գործարանները: 1786 թվականին ավստրիացի կայսր Իոսիֆ II-ից ստացել է բարոնի, 1788 թվականին՝ կոմսի տիտղոս:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: