Հանրագիտարան

Հենրի Մոզլի

Ծնվելով Օքսֆորդի համալսարանի անատոմիայի և ֆիզեոլոգիայի դասախոս Հենրի Նոտիջ Մոզլիի ընտանիքում՝ Հենրին սովորել է տղաների համար նախատեսված Իտոնյան քոլեջում, այնուհետ՝ Օքսֆորդի Տրինիտիի քոլեջում:
1910-1914թթ. աշխատել է Մանչեսթերի համալսարանի Է. Ռեզերֆորդի լաբորատորիայում, 1914թ. վերադարձել է Օքսֆորդի համալսարան: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա մեկնել է մարտի դաշտ որպես ինժեներ և այնտեղ էլ մահացել է 1915թ.-ի օգոստոսի 10-ին:
 
Նա կատարել է մի շարք հայտնագործություններ ֆիզիկայի բնագավառում: 1914թ. հրապարակել է մի աշխատություն, որում գալիս է այն եզրակացության, որ ալյումինի և ոսկու տարրերի միջև պարբերական աղյուսակում պետք է լինի ևս երեք (հետագայում պարզվեց չորս) տարր:
 
Շատ գիտնականների կարծիքով Մոզլին կարող էր մեծ ներդրում ունենալ ատոմային և միջուկային ֆիզիկայի ընկալման գործում, եթե չմահանար պատերազմի ժամանակ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: