Հանրագիտարան

ՀՀ-ում շրջանառության մեջ է դրվել դրամը՝ որպես ազգային դրամական միավոր

Դրամը (կոդ՝ AMD) Հայաստանի դրամական արժույթն է, որը համարվում է ԱՊՀ-ի ամենակայուն արժույթներից մեկը (2001թ.-ի հունվարին փոխարժեքը եղել է 556 դրամ մեկ դոլարի դիմաց):
Նորանկախ Հայաստանի Հանրապետության դրամական միավորը շրջանառության մեջ է մտել 1993 թվականի նոյեմբերի 22-ին: Դրամի գրաֆիկական խորհրդապատկերն առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի գրանշանի ծնունդը:
 
2001 թվականին նա գրանշանին վերաբերող փաստաթղթային փաթեթը փոխանցում է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պատճենը՝ Գարեգին Բ կաթողիկոսին՝ նրանից օրհնություն խնդրելով:
 
Այս ձեռնարկումներին հաջորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հայկական դրամի գրանշանի մրցույթը, որի արդյունքում ընտրվում են Կարեն Կոմենդարյանի և նկարիչ Ռուբեն Արուտչյանի առաջարկած տարբերակները:
 
2003 թվականին սույն գրանշանը ներառվում է 10.000 արժողության թղթադրամի դարձերեսի ձախ կողմում: 2007 թվականին գրանշանը հաստատվում է ազգային խորհրդանշանների ստանդարտների համակարգում:
 
Նույն թվականին Կարեն Կոմենդարյանն այն ներկայացրել է նաև ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունեցած «ԱՐՄԹԵՔ-2007» բարձր տեխնոլոգիաներին նվիրված հայկական առաջին միջազգային կոնգրեսում հայտնի դարձնելու և համակարգչային միջազգային ստանդարտների մեջ ներառելու նպատակով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: