Հանրագիտարան

Կիմ Երիցյան

Հայ անվանի դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանը ծնվել է Թբիլիսիում: 1951թ.-ից ապրել է Երևանում: 1957թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը։
Երիցյանն առավել հայտնի դարձավ «Նվագախմբի տղաները» ֆիլմում կերտած Կիրակոսի դերից հետո։ 1955թ.-ից դերերով է հանդես գալիս Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։
 
Երիցյանը յուրօրինակ տպավորիչ գունեղությամբ կերտել է ու մարմնավորել 100-ից ավելի դերեր։ Նրա կերտած դերերից են Կիրակոսը («Նվագախմբի տղաները», 1960թ.), Արմենը (Շրթներկ N4, 1964թ.), սուտլիկը (Սուտլիկ որսկանը, 1969թ.), Մոսիկոն («Քաոս», 1973թ.) և այլն:
 
Հայ թատրոնին մատուցած ակնառու ծառայությունների համար Կիմ Երիցյանին 2009թ. շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի բարձր կոչում։ Մահացել է 2010թ. դեկտեմբերի 26-ին Երևանում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: