Հանրագիտարան

Ֆրանսիայի Ազգային ժողովը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ֆրանսիայի Ազգային ժողովը 1988 թվականի մայիսի 29-ին 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ընդունել: 2000 թվականի նոյեմբերի 8-ին բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել Ֆրանսիայի Սենատը:
Սենատորները, սակայն, որոշ չափով փոփոխել են բանաձևի տեքստը՝ փոխարինելով սկզբնական`   «Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը»`   «Ֆրանսիան պաշտոնապես ընդունում է, որ հայերը 1915 թվականին Ցեղասպանության զոհ են դարձել» տեքստով:
 
2001 թվականի հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի ազգային ժողովը միաձայն ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
 
2006 թվականի հոկտեմբերին ընդունված օրինագծի համաձայն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվել:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: