Հանրագիտարան

Ստեղծվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ)

ՄԱԳԱՏԷ-ն միջազգային միջկառավարական կազմակերպություն է, որն աշխատում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում միջազգային համագործակցության ուղղությամբ:
ՄԱԳԱՏԷ-ն ստեղծվել է 1957թ.`   համաձայն ՄԱԿ-ի 1955թ. դեկտեմբերի 3-ի որոշման: Այն մտնում է ՄԱԿ-ի համակարգի մեջ և ամեն տարի իր գործունեության մասին հաշվետվություն է ներկայացնում ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի մասնակիցներին:
 
Գործակալության կանոնակարգը հաստատվել է 1956թ. հոկտեմբերի 23-ին, ուժի մեջ մտել 1957թ. հուլիսի 29-ին: ՄԱԳԱՏԷ-ն անցկացնում է միջազգային գիտական քննարկումներ ատոմային էներգետիկայի զարգացման հարցերի շուրջ, մասնագետներ է ուղարկում տարբեր երկրներ հետազոտական աշխատանքներին օժանդակելու համար և այլն:
 
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար գրասենյակը Վիեննական միջազգային կենտրոնում է գտնվում: ՄԱԳԱՏԷ-ն տարածաշրջանային բաժանմունքներ ունի Կանադայում, Ժնևում, Նյու Յորքում և Տոկիոյում, լաբորատորիաներ`   Ավստրիայում և Մոնակոյում, հետազոտական կենտրոն`   Տրիեստում (Իտալիա), որը ղեկավարում է UNESCO-ն:
 
2005թ. հոկտեմբերի 7-ին Օսլոյի Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ին և նրա ղեկավար Մոհամեդ ալ Բարադեին Խաղաղության Նոբելյան մրցանակ հանձնելու մասին լուրը: 2011թ. սեպտեմբերի 17-21-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անց է կացվել ՄԱԳԱՏԷ-ի 51-րդ Գլխավոր գագաթաժողովը, որին ներկա էր ավելի քան 100 անդամ երկիր և 1500 պատվիրակություն:
 
Եզրափակիչ քննարկման ընթացքում պատվիրակություններն ընդունեցին որոշումներ`   ուղղված տեխնոլոգիայի, ապահովության և միջուկային անվտանգության ոլորտներում ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքի ամրապնդմանը: Հայաստանը ՄԱԳԱՏԷ-ի անդամ է դարձել 1993թ.: 2004թ. ՄԱԳԱՏԷ-ի կազմում արդեն ընդգրկված էր 137 երկիր: Մինչ այժմ ՄԱԳԱՏԷ-ից հեռացվել է 2 երկիր`   Կամբոջան և Հյուսիսային Կորեան:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: