Հանրագիտարան

Մարչելո Մաստրոյանի

Մարչելո Մաստրոյանին ծնվել է իտալական Ֆոնտանա Լիրի քաղաքում 1924թ. սեպտեմբերի 28-ին: Նա աշխատում էր որպես բանվոր և երբեմն էլ մասնակցում էր սիրողական ներկայացումների: Շուտով նրա դերասանական ունակությունները նկատում է ռեժիսոր Բիսկոնտին և հրավիրում իր դրամատիկական թատերախումբ: Կինոյում նրա դեբյուտը տեղի է ունեցել դեռևս պատանի հասակում: Իսկական դերասան նա դարձել է «Օգոստոսյան կիրակի», «Փարիզը միշտ Փարիզ է» կինոնկարներում նկարահանվելուց հետո:
Ռեժիսոր Մոնիչելիի մի քանի ֆիլմերում նկարահանվելուց հետո տաղանդավոր դերասանին նկատում է Ֆելինին և հրավիրում նկարահանվելու «Քաղցր կյանք» ֆիլմում: Այս ֆիլմն ակնթարթորեն նրան դարձնում է Եվրոպայում ճանաչված և պահանջված դերասան:
 
Ֆելինիի «Ութ ու կես» ֆիլմում գլխավոր դերակատարումից հետո պրոդյուսեր Կարլո Պոնտին նրան ներգրավում է մի շարք նախագծերում, որոնց մասնակցում էր կինը՝ Սոֆի Լորենը:
 
Ռեժիսոր Վիտորո Դե Սիկայի ղեկավարությամբ Մաստրոյանին և Սոֆի Լորենը միասին նկարահանվում են այնպիսի հայտնի կինոնկարներում, ինչպիսիք են «Ամուսնություն իտալական ձևով», «Երեկ, այսօր, վաղը» և այլն:
 
Այսպես ծնվում է համաշխարհային կինոյի ամենահայտնի դուետը: Մաստրոյանին միջազգային մի քանի կինոփառատոնների մրցանակակիր է, «Օսկարի» և «Սեզարի» դափնեկիր: Մահացել է 1996թ. Փարիզում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: