Հանրագիտարան

Առաջին անգամ Հայաստան է ժամանել Թուրքիայի նախագահը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին առաջին անգամ Հայաստան է ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Սա նոր փուլի սկզբնավորում էր հայ-թուրքական հարաբերություններում: Հրավերի հիմնական դրդապատճառը Երևանում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումն էր:
 
Խաղի ավարտից հետո թուրք ղեկավարը հրավիրել է իր հայ գործընկերոջը ներկա գտնվելու 2009թ.-ի հոկտեմբերի 14-ին Ստամբուլում կայանալիք երկու երկրների ֆուտբոլային ընտրանիների պատասխան խաղին:
 
Հանդիպման ընթացքում երկու նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման խնդիրները: Հանդիպումը նպաստել է երկու կողմերի միջև երկխոսության շարունակությանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: