Հանրագիտարան

Գրավվեց Հորադիզ քաղաքը

1993թ.-ի հոկտեմբերին Ադրբեջանը երկար ժամանակ չէր հրաժարվում հակամարտությունը զինված ճանապարհով լուծելու մտքից և հոկտեմբերի 21-ին հարձակում սկսեց Ջեբրայիլի ուղղությամբ: Թեև այդ գործողությանը բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մասնակցում էր շուրջ 300 աֆղան մոջահեդներ, սակայն հակառակորդի հարձակումը ձախողվեց:
Հայկական ուժերի վճռական հակահարձակումն ավարտվեց Հորադիզի անկումով հոկտեմբերի 24-ին:
 
Հոկտեմբերի 24-ին դեպի Հորադիզ քաղաք վճռական հարձակումով արցախյան բանակը դուրս ելավ Արաքսի ափ`   իր վերահսկողության տակ վերցնելով իրանական սահմանի 160կմ-ոց հատվածը:
 
Հայկական բանակը հակահարձակման անցավ ռազմաճակատի հարավային ուղղությամբ և գրավեց կարևորագույն ռազմավարական կետ համարվող Հորադիզ քաղաքը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: