Հանրագիտարան

Գյումրին վերանվանվեց Ալեքսանդրապոլ

1837թ. Կումայրու հին բերդից ոչ հեռու հիմնադրվում է ամրոց, որտեղ կառուցվում է եկեղեցի՝ Մեծ Նահատակ Ալեքսանդրա Հռոմեացու (IVդ.) անունով: Քաղաքը վերանվանվում է Ալեքսանդրապոլ և դառնում ռազմական կարևոր հենակետ:
Ռուսական տիրապետության շրջանում Ալեքսանդրապոլ-Գյումրին դառնում է Հարավային Կովկասի խոշորագույն առևտրական, արդյունաբերական, մշակութային կենտրոն:
 
1865թ. տվյալներով այն երկրորդն էր Հարավային Կովկասում իր բնակչությամբ և արդյունաբերական արտադրանքի ու առևտրի ծավալով:
 
Սովետական կարգերի հաստատումից հետո՝ 1926թ., Ալեքսանդրապոլ-Գյումրին վերանվանվում է Լենինական: Լենինական-Գյումրին Սովետական Միության խոշոր տեքստիլ և գուլպեղենի, սննդարդյունաբերության կենտրոն էր: 
 
Արտադրանքը արտահանվում էր աշխարհի 35 երկիր: 1991թ. հանրաքվեով Գյումրուն վերադարձվեց իր այժմյան անվանումը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: