Հանրագիտարան

Հաստատվեց Երևանի դրոշը

2004թ. սեպտեմբերի 27-ին Երևանի խորհրդի նիստում հաստատվեց Երևանի դրոշը՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի խորհրդանիշը:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն`   Երևան քաղաքի ավագանու 12.04.2010թ. «Երևան քաղաքի խորհրդանիշների մասին» N 85-Ն որոշման համաձայն`   դրոշն ունի հետևյալ նկարագիրը`   դրոշի ուղղանկյուն խաղապատկերն ընտրված է սպիտակ որպես մաքրության, պարզության, անաղարտության միացյալ խորհրդանիշ:
 
Կենտրոնում Երևանի զինանշանն է`   շրջապատված 12 կարմիր եռանկյունիներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները: Զինանշանի երանգը ծիրանագույն և բրոնզագույն է՝ կապույտով երիզված: Ազգային դրոշի գույները համահեղինակներն օգտագործել են՝ ընդգծելու դրոշի մայրաքաղաքային նշանակությունը:
 
Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1:2-ի: Լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշ: Երևանի դրոշի հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը և Կարապետ Փաշյանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: