Հանրագիտարան

Առաջին անգամ պատրաստվել է չիփս

1853թ.-ի օգոստոսի 24-ին Moon's Lake Lodge հյուրանոցի սևամորթ շեֆ-խոհարար Ջորջ Քրամն առաջին անգամ պատրաստել է կարտոֆիլային ֆրի: Հաճախորդներից մեկը հրաժարվել է ուտել նրա սարքած կարտոֆիլը`   պատճառաբանելով, որ այն շատ հաստ է: Այդ ժամանակ Քրամն այն կտրել է շատ բարակ`   թերթի հաստության, վրան լցրել է աղ և այն սարքել խրթխրթան:
Ի զարմանս խոհարարի՝ հաճախորդը շատ է հավանել ճասատեսակը: Շուտով «Saratoga Chips» կոչվածները դարձել են այդ ռեստորանի ֆիրմային կերակրատեսակը: 1860թ. Քրամը բացել է սեփական ռեստորանը, որտեղ սեղաններին միշտ դրված է եղել չիփս:
 
1950-ական թվականներին չիփսերը դարձել են ամերիկյան հեռուստաալիքների ամենաշատ գովազդվող ապրանքները: 1970թ. առաջին անգամ վաճառվել է մեկ միլիարդ դոլարի չիփս: Այժմ միայն Ամերիկայում տարեկան վաճառվում է 6 մլրդ դոլարի չիփս:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: