Հանրագիտարան

Թուրքերը գրավում են Սարիղամիշը

Սարիղամիշը քաղաք է Կարսի մարզում՝ Մեծրաց լեռների հարավային ստորոտին՝ Կարոց գետի վերին հոսանքի`   Եղեգնուտի աջ ափին: Հնում հավանաբար կոչվել է Եղեգնուտ, որից էլ հետագայում առաջացել է թուրքական Սարիղամիշ անվանումը: Սարիղամիշը բաղկացած էր Վերին և Ստորին թաղերից, որոնք անցյալում եղել են երկու կից գյուղեր:
Սարիղամիշի հայերն զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ, առևտրով և արհեստներով: Ունեցել են եկեղեցի ու վարժարան: 
 
1877թ. հունիսին Սարիղամիշը գրավել են ռուսական զորքերը և կամավորական ջոկատները: 1913թ. ավարտվել է Կարս-Սարիղամիշ երկաթուղու կառուցումը, ինչը նպաստել է Սարիղամիշի տնտեսական վերելքին:
 
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին ռուսական զորքերը Սարիղամիշի մոտ գլխովին ջախջախել են թուրքական զորքերին:
 
Օգտվելով ռուսական ռազմաճակատի քայքայումից`   1918թ. ապրիլին Սարիղամիշի հայերը ենթարկվել են քեմալական զորքերի կոտորածներին ու կողոպուտներին: Մեծ մասին հաջողվել է հայկական փոքրաթիվ կայազորի հետ Կարսով նահանջել Արևելյան Հայաստան:
 
1918թ. ապրլին թուրքական զորքերը նահանջել են Կարսի մարզից, և վերականգնվել է 1914թ. սահմանագիծը: Սակայն 1920թ. սեպտեմբերի 29-ին թուրքական զորքերը վերստին զավթել են Սարիղամիշը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: