Հանրագիտարան

Բացվեց Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը

Բաքվի հայկական Հռիփսիմյան օրիորդաց միջնակարգ դպրոցը հայ աղջիկների համար բացված ամենահին դպրոցներից է։ Պահվել է Բաքվի մարդասիրական ընկերության հաշվին։
Առաջին դասարանում անցել են հայերենի քերականություն, փոխադրում գրաբարից աշխարհաբար, քրիստոնեական վարդապետություն և սրբազան պատմություն, ազգային պատմություն, ռուսաց լեզվի ընթերցանություն, թարգմանություն և վայելչագրություն, թվաբանություն, աշխարհագրություն և բնական գիտություններ, ձեռագործություն և երգեցողություն։
 
1885թ.-ին փակվել է։ Վերաբացվել է 1886թ.-ի սեպտեմբերին Բաքվի մարդասիրական ընկերության շենքում`   մնալով երկդասյան իգական դպրոց։ 1888-89թթ. ուստարում ունեցել է 137 աշակերտուհի։ Ըստ սոցիալական դրության՝ նրանք բաժանվել են այսպես՝ հոգևորականների աղջիկներ`   6, ազնվականների`   7, աստիճանավորների (ծառայողների)`   10, վաճառականների`   73, արհեստավորների`   50, երկրագործների`   3։ 1896թ.-ի երկրորդ փակումից առաջ ունեցել է 250 աշակերտուհի։
 
Վերաբացվել է 1906թ.-ին։ 1908-09թթ. ուստարում եղել է իգական երկդասյան դպրոց, որտեղ սովորել է 368 հայ աղջիկ։ 1911-12թթ. ուստարում դարձել է յոթնամյա դպրոց, սակայն աշակերտուհիների թիվը նվազել է`   հասնելով 287-ի։ 1914թ.-ին աշակերտուհիների թիվը նկատելիորեն աճել է՝ հասնելով 399-ի (ուսուցիչներ`   14)։ 1917թ.-ին գործել է որպես իգական միջնակարգ դպրոց։ Դպրոցն ունեցել է մանկավարժական ուղղություն։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: