Հանրագիտարան

Տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնի բացումը

Կաննի կինոփառատոնի բացումը տեղի է ունեցել 1946 թվականի սեպտեմբերի 20-ին։ Ներկայացվել է 46 կինոնկար, որոնցից 11-ն ստացել են գրան պրի։ 1946 թվականից փառատոնն ամենամյա բնույթ է կրում։ 1951 թվականին կազմակերպիչները փոխել են անցկացման ժամանակը. Կաննի փառատոնը անց է կացվում գարնանը։
Կինոփառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե արմավենու ճյուղ»-ն է (Palme d’Or), որը շնորհվում է ժյուրիի սահմանած տարվա լավագույն ֆիլմին: Մի քանի անգամ այն շնորհվել է միաժամանակ մեկից ավելի ֆիլմերի:
 
Մյուս մրցանակներից են գրան պրի լավագույն դերասանի, ռեժիսորի և սցենարիստի համար, ժյուրիի հատուկ մրցանակ, «Ոսկե արմավենու ճյուղ» լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, «Ոսկե տեսախցիկ» լավագույն դեբյուտային ֆիլմի համար և այլն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: