Հանրագիտարան

Տեղի ունեցավ Բյուրականի աստղադիտարանի բացումը

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին աստղադիտարանի առաջին տնօրենի`   Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Այն կառուցված է Արագած լեռան հարավային լանջին։
Աստղադիտարանի գիտական գործունեությունն ուղղված է տիեզերքում անկայուն երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված է 5 հիմնական դիտակ, որոնցից  են աստղադիտարանի խոշորագույն 2,6մ և Շմիդտի 1,0մ հանրահայտ դիտակները։
 
Հիմնական և օժանդակ կառույցներից բաղկացած աստղադիտարանը՝ որպես ճարտարապետական համալիր, նախագծել է հայ նշանավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանը։ 1998 թվականից աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։
 
1946 թվականից Բյուրականում են անցկացվել բազմաթիվ աստղագիտական հավաքներ, գիտական հանդիպումներ, ինչպես նաև  Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) չորս գիտաժողով և մեկ հերթական կոլոքվիում։
 
Բյուրականի աստղադիտարանը բուն գիտական հետազոտություններին զուգահեռ իրականացնում է նաև գիտության տարածման գործընթաց պարբերական հրապարակումների, աստղադիտարանում  արդեն քանի տարի գործող երիտասարդ աստղագետների ամառային դպրոցի, դասախոսությունների և էքսկուրսիաների միջոցով։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: