Հանրագիտարան

Արգելվեց «Հայաստան» անվան օգտագործումը պաշտոնական գրություններում

Թուրքական ճարտար միտքն այս չարագործությունը փայփայում էր տասնամյակներ շարունակ և սկսեց երկրի տեղանվան միտումնավոր փոփոխությունից ու ժողովրդագրության աղավաղումից։

1862թ. կատարվեց կայսրության նահանգների արմատական վերակազմակերպում, որի հետևանքով նախկինում հսկայական տարածք ունեցող «Էրմենիստան էյալեթը» մասնատվեց Էրզրումի, Բիթլիսի և Վանի, որոնցից յուրաքանչյուրին ժողովրդագրական կազմը փոխելու նպատակով միացվեցին իսլամական բնակչություն ունեցող շրջաններ։

 

Այնուհետև՝ 1878թ.՝ Բեռլինի կոնգրեսից երկու տարի անց, էլ ավելի կրճատելու համար բնիկ բնակչության տեսակարար կշիռը Արևմտյան Հայաստանում նոր վարչատարածքային բաժանումներ անցկացվեցին, իսկ 1880-ական թվականներին արգելվեց «Հայաստան» բառի կիրառությունը։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: