Հանրագիտարան

Ֆրունզե Դովլաթյան

Կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Ֆրունզե Դովլաթյանը ծնվել է 1927 թվականի մայիսի 27-ին Նոր Բայազետում (Կամո, այժմ Գավառ)։ Հայրը և հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում գավառական թատրոնում։
Կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը գրում է. «Առաջին մասնագիտությունը, որ շապիկի պես կպել էր Դովլաթյանի մարմնին, դերասանն էր»։ Երբ Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվում է Երևան, Դովլաթյանը սովորում է Գորկու անվան դպրոցում, ուր մշտապես գործող թատերական խմբակ կար։
 
Միշտ երազել էր ընդունվել Սունդուկյանի անվան թատրոն։ Երազանքն իրականություն է դառնում, և նա ընդունվում է մայր թատրոնի դերասանական ստուդիան (ղեկավար՝ Արմեն Գուլակյան)։ 10 տարի հետո Դովլաթյանն ընդունվում է համամիութենական կինոստուդիայի ռեժիսորական բաժինը։ 
 
1986 թվականից եղել է «Արմենֆիլմի» գեղարվեստական ղեկավար, 1994-1997 թվականներին եղել է Հայաստանի «Թեքեյան մշակութային միության» նախագահը: Մահացել է 1997 թվականի օգոստոսի 30-ին:
 
Կինոաշխարհում Դովլաթյանը դրսևորվեց որպես իր գործին բացառիկ նվիրված ու աշխատասեր անհատ, ազգային կինոարվեստում իր ասելիքն ունեցող, արդիաշունչ խնդիրները խորությամբ ընկալող ու յուրովի մեկնաբանող բեմադրիչ։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: