Հանրագիտարան

ԽՍՀՄ-ում փորձարկվում է առաջին ատոմային ռեակտորը

1946թ. դեկտեմբերին ԽՍՀՄ-ում փորձարկվում է առաջին ատոմային ռեակտորը, որի վրա ծախսվել էր 45 տոննա ուրան: Արտադրական ռեակտորի թողարկման համար անհրաժեշտ էր ևս 150 տոննա ուրան, որը հաջողվում է կուտակել միայն 1948թ. սկզբին:
1948թ. հունիսի 8-ին սկսվում է ռումբի փորձարկումը, սակայն տարվա վերջին լուրջ վթարի պատճառով 2 ամսով դադարեցվում է ռեակտորի աշխատանքը:
 
Ռեակտորի քանդման և հավաքման աշխատանքները կատարվում են ձեռքով, որի ընթացքում ճառագայթահարվում են հազարավոր մարդիկ:
 
1949թ. օգոստոսի 29-ին Սեմիպալատինսկում հաջողությամբ կատարվում է առաջին հայրենական ատոմային ռումբի փորձարկումը, որն ամերիկյան ռումբի կրկնօրինակն էր:
 
Նախագծին մասնակցող մի շարք գիտնականներ դառնում են Սոցիալիստական աշխատանքի հերոսներ: Իսկ նախագծի ղեկավար Բերիան պարգևատրվում է Լենինի շքանշանով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: