Հանրագիտարան

Հրատարակվեց Գինեսի ռեկորդների գրքի առաջին օրինակը

Այս գիրքն ստեղծելու գաղափարը «Գինես» հրատարակչության տնօրեն Հյու Բիվերին է պատկանում: 198-էջանոց գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1955թ.-ի օգոստոսի 27-ին: Ամերիկայում առաջին հրատարակությունը լույս է տեսել Նյու Յորքում 1956թ.:
«Գինեսի ռեկորդների գիրքը» բաղկացած է «Մարդ», «Կենդանական աշխարհ», «Բնություն», «Տիեզերք», «Գիտության աշխարհ», «Արվեստ և զվարճալիքներ», «Շինարարական կառույցների աշխարհ», «Մեխանիկայի աշխարհ», «Գործարար աշխարհ», «Մարդու աշխարհ», «Սպորտ», «Խաղեր և մրցումներ», «Այլևայլք» գլուխներից: 
 
«Գինեսի ռեկորդների գրքում» գրանցվել են նաև մեր հայրենակիցները: Երևանի Մխիթար Սեբաստացու անվան կրթօջախի առաջին դասարանցի Սեյրան Ֆարմանյանը 1990թ.-ի մարտին մասնագիտական հանձնաժողովի ներկայությամբ 1 ժամում կատարել է 3124 կքանիստ, սեպտեմբերին Մոսկվայում այդ ցուցանիշը հասցրել է 3490-ի: Ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքի մոսկովյան հրատարակությունում: 
 
1990թ.-ի հունիսի 10-ին արցախցի Իգոր Ներսիսյանը 15 ժամ 50 րոպե 37 վայրկյանում լողալով անցել է Սևանա լճի մի ափից մյուսը՝ 45կմ: 1991թ.-ի հոկտեմբերին արտաշատցի Ռոբերտ Գալստյանը 183տ քաշով 2 վագոնը Արտաշատի երկաթուղային կայարանի ռելսերի վրա տեղաշարժել է 220 սմ՝ վագոնին կապված պարանը ատամներով բռնած:
 
Նա նաև 150 կգ ծանրությունը ատամներով գետնից բարձրացրել է 43 սմ: Ցայսօր Հայաստանը Գինեսի ռեկորդների գրքում ունի 7 գրանցում: Գինեսի ռեկորդների գրքի օրինակով Հայաստանում ստեղծվել է «Դյուցազնագիրք» ռեկորդների ժողովածուն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: