Հանրագիտարան

Բացվեց Արզնի առողջարանը

Արզնի քաղաք-առողջարանը գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանից 22կմ դեպի հյուսիս՝ ծովի մակերևույթից 1280մ բարձրության վրա: Այն սահմանակից է Միսխորի լեռների հարավային լանջին, արևմուտքից`   Ալագյազի հսկայական հրաբխային լեռնազանգվածին, արևելքից`   Ախմագինի լեռների արևմտյան լանջերին, հարավից`   Արաքս գետի հովտին:
Հրազդան գետի կիրճը, որտեղ տեղակայված է առողջարանը, հյուսիսարևմտյան մասում լայնակի բացվում է, իսկ հարավում նեղանում է՝ առողջարանից ներքև վերածվելով գրեթե մինչև գետը հասնող բազալտե և անդեզիտ-բազալտե պատերով ձորի:
 
Ձորի լանջերը պատված են անտառներով: Առողջարանի տեղանքն ընդարձակ բլրապատ սարահարթ է՝ կազմված լավային ծածկերից, որոնք անցյալում լցվել են ռելիեֆում վառ արտահայտված հրաբխային կոներից:
 
1927-1931թթ. Արզնիի հանքային աբղյուրների շրջակայքում կատարվել են հետազոտական աշխատանքներ դրանց երկրաբանական և հիդրոերկրաբանական բնութագրի, ինչպես նաև ջրերի քիմիական կազմի շուրջ: Հատուկ ուշադրության են արժանի Է. Է. Կարստենսի աշխատանքները, որոնք վերաբերում են Արզնի հանքային աղբյուրի քիմիական վերլուծությանը:
 
Ուսումնասիրությունների արդյունքների վրա հենվելով՝ հարկ է առանձնացնել Արզնի առողջարանի բարենպաստ կլիմայական պայմանները: Առողջարանի կլիման մայրցամաքային է (ձմեռը համեմատաբար ցուրտ է, ամառը՝ չափավոր շոգ, գարունը կարճ է, աշունը՝ միշտ ջերմ):
 
Քամու արագությունը միջին է (մայիս-նոյեմբեր ամիսներին տատանվում է 13մ/վ և 5,6մ/վ հուլիսին): Արևային ժամերի մեծ երկարատևության և արևային ճառագայթման (1,59կ/սմ2) հետ մեկտեղ հնարավորություն կա արդյունավետ կլիմայական թերապիայի:
 
Ամառն առավել բարենպաստ է կայուն կոմպենսացիայով սրտանոթային հիվանդների համար, աշունը՝ անկայուն կոմպոնսացիայով սրտային գործունեությամբ հիվանդների համար, ձմեռը՝ այն հիվանդների համար, որոնք չունեն սրտի ֆունկցիայի խախտում: 
 
Ջրի պարամետրերը նպաստում են տալիս հիպերտոնիկ հիվանդների բուժմանը, ինչպես նաև օգնում են սթրեսների, աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզի, լյարդի, լեղապարկի և լեղուղիների բուժմանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: