Հանրագիտարան

Կալկաթայում սկսում է հրատարակվել «Ազգասեր» շաբաթաթերթը

1848թ. «Ազգասեր» շաբաթաթերթը վերանվանվում է «Ազգասեր Արարատյան» և շարունակում լույս տեսնել մինչև 1852 թվականը: 1822-1874թթ. միջև ընկած ժամանակաշրջանը հնդկահայ, մասնավորապես՝ Կալկաթայի հայության մտավորական գործունեության ամենաբեղմնավոր շրջանն է։

Այդ ժամանակամիջոցում Կալկաթայում հրատարակվող առավել աչքի ընկնող պարբերականներից ու թերթերից նշանավորներն են «Հայելի Կալկաթյան», «Շտեմարան», «Ազգասեր», «Եղբայրասեր», «Արևելյան հնդկաց լրագիր»։

 

Դրանցից «Ազգասեր» շաբաթաթերթի ճակատին գրված էր «Ուսումն առնէ զմարդ երջանիկ», այսինքն՝ ուսումը մարդուն դարձնում է երջանիկ։ Այս բնաբանով մեր հեռավոր հայրենակիցներն ուզում էին ընդգծել կրթության և սովորելու կարևորությունը մարդու համար։

 

Այս շաբաթաթերթը 1848 թվականի հուլիսին վերանվանվում է «Ազգասեր Արարատյան» և որպես այդպիսին հրատարակվեց մինչև 1851 թվականը։ Երբ Մեսրոպ Թաղիադյանցն իր Սանդխտյան վարժարանով տեղափոխվում է Չիչրա քաղաքը, իր հետ այնտեղ է տանում նաև «Ազդարար Արարատյանը», որը շարունակում է հրատարակվել մինչև 1852 թվականի հուլիսի 15-ը, իսկ հետո փակվում է ընդմիշտ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: