Հանրագիտարան

Յուրի Նիկուլին

Ռուս դերասան Յուրի Վլադիմիրի Նիկուլինը ծնվել է 1921թ. դեկտեմբերի 18-ին Սմոլենսկի մարզում: Նա կրկեսի արտիստ էր, ծաղրածու, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ:
Ավարտել է Մոսկվայի կրկեսին կից ստուդիան: Աշխատել է Կարանդաշի ղեկավարած ծաղրածուների խմբում: Հանրաճանաչ է դարձել նաև որպես կինոդերասան: Խաղացել է մի շարք կատակերգական կինոնկարներում`   «Միանգամայն լուրջ», «Օպերացիա «Ի» և Շուրիկի արկածները», «Կովկասի գերուհին» և այլն:
 
Կատարել է նաև դրամատիկ դերեր («Երբ ծառերը մեծ էին», «Ինձ մոտ, Մուխտա´ր», «Ծերունի ավազակները» և այլն):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: