Հանրագիտարան

Առաջին անգամ ցուցադրվեց «Տժվժիկ» ֆիլմը

«Տժվժիկ» կինոնկարը «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած կարճամետրաժ ֆիլմ է։ Հագեցած է սարկազմով և լավ է բնութագրում հասարակության մեջ քաղքենի հարաբերությունները: Ֆիլմը կարելի է դասել նաև տրագիկոմեդիայի ժանրին:

Ֆիլմի տևողությունը 21 րոպե է (սև-սպիտակ)։ Առաջին անգամ ցուցադրվել է 1962թ.-ի օգոստոսի 21-ին։ Ֆիլմի սցենարը գրվել է Ատրպետի համանուն պատմվածքի հիման վրա։

Սցենարի հեղինակը Երվանդ Մանարյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Արման Մանարյանը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Հրաչյա Ներսիսյանը, Ցոլակ Ամերիկյանը և Արման Կոթիկյանը։
 
Բովանդակությունը հետևյալն է՝ մի հարուստ մարդ, նվիրելով աղքատ ընտանիքի մի կտոր թոք, ամեն տեղ պատմում է իր այդ բարեգործության մասին՝ մղձավանջի վերածելով Ներսես ախպարի կյանքը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: