Հանրագիտարան

Էդիսոնն առաջարկում է հեռախոսով իրար դիմելիս օգտագործել «Нello» («Ալլո») բառը

1876թ. Ֆիլադելֆիայի համաշխարհային ցուցահանդեսում ամերիկացի գիտնական Ալեքսանդր Բելլն առաջին անգամ հանրությանն է ներկայացնում «Տեսանելի խոսք» նշանաբանով իր սարքավորումը, որը շուտով կոչվում է «հեռախոս»:
Բելլի հայտնագործությունը ցնցում է ցուցահանդեսի բոլոր մասնակիցներին այն բանից հետո, երբ Բրազիլիայի թագավոր Պեդրո 2-րդը վերցնում է լսափողը և, լսելով Բելլի ձայնն այլ սենյակից, զարմանքից այն գցում է՝ ասելով. «Աստված իմ, այն խոսում է»:
 
Նորույթի հաջողությունն այնքան մեծ էր, որ չխաթարեց նույնիսկ այն փաստը, որ հեռախոսն աշխատում էր ձայնի հրեշավոր աղավաղումով, իսկ խոսել հնարավոր էր միայն մինչև 250 մ հեռավորությունից:
 
Երկար քննարկումներից հետո՝ 1877թ. օգոստոսի 15-ին, Թոմաս Էդիսոնն առաջարկում է հեռախոսով իրար դիմելիս օգտագործել «Нello»՝ «Ողջույն» բառը: Ռուսաստանում այն արագ վերափոխվում է «Ալլո»-ի:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: