Հանրագիտարան

Սինգապուրը հռչակվել է առանձին հանրապետություն

Սինգապուրը միջնադարում գտնվել է տարբեր պետությունների և պետական միավորումների կազմերում: Մինչև 1819թ. պատկանել է Վոհորմալայան սուլթանությանը, 1826-1946թթ. եղել անգլիական գաղութ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1942–1945թթ.) կղզին զավթել են ճապոնական զորքերը: 1959թ.-ից ինքնակառավարվող պետություն էր Բրիտանական համագործակցության կազմում: 1963-1965թթ. եղել է Մալայզիայի կազմում, 1965թ.-ից հռչակվել է առանձին հանրապետություն:
 
Բնակչության ավելի քան 77,3%-ը չինացիներ են, 14,1 %-ը՝ մալայացիներ, բնակվում են նաև եվրոպացիներ, արաբներ և այլք: Խոշոր քաղաքներ են Սինգապուրը, Նանյանը:
 
Սինգապուրն ունի զարգացած արդյունաբերություն: Կան նավանորոգման, նավթավերամշակման, մետաղաձուլական, քիմիական, սննդի, թաղանթանյութ-թղթի արդյունաբերության ձեռնարկություններ: Երկիրն առանձնանում է էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային, տրանսպորտային մեքենաշինության, բժշկական և օպտիկական սարքերի, հուշանվերների, խաղալիքների արտադրությամբ:
 
Մշակում են կաուչուկատուներ, ծխախոտ, համեմունքային բույսեր, մրգեր, բանջարեղեն և հատկապես`   ծաղիկներ:
 
Երկրի մայրաքաղաքը խոշորագույն տնտեսական, մշակութային և առողջարանային կենտրոն է, աշխարհի ամենամեծ նավահանգիստը (2-րդը Ռոտերդամից հետո):
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: