Հանրագիտարան

Ալբերտ Մարշալն արտոնագրել է սառնարանի գյուտը

1899թ. օգոստոսի 8-ին Ալբերտ Մարշալն արտոնագրել է սառնարանի գյուտը: Սառնարանի կառուցվածքն ավելի վաղ է հորինվել: Առաջին տնային սառնարաններն սպառում էին շատ փայտ, ածուխ և նավթ:
1911թ. «Ջեներալ Էլեկտրիկ» ֆիրման արտադրում է քիչ թե շատ ավելի ժամանակակից սառնարան, որը հնարավոր էր տեղադրել խոհանոցային պահարանում: Այդ սառնարանները շատ բարձր էին աղմկում, և գազով աշխատելու պատճառով վատ հոտ էին արձակում, որը դրանց գլխավոր թերությունն էր:
 
1926թ. դանիացի ինժեներ Ստինդրուպը մշակում է անաղմուկ և անհոտ սառնարան, որը շատ արագ լայն տարածում է գտնում Ամերիկայում: ԽՍՀՄ-ում առաջին սառնարաններն ստեղծվում են 1937թ.`   Խարկովի տրակտորի գործարանում, իսկ մասսայական արտադրությունն սկսվում է միայն 1960-ական թթ.:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: