Հանրագիտարան

Բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը

Առաջին համաշխարհային պատերազմի հիմնական դերակատարները XIX դարի վերջին և XX դարի սկզբին ձևավորված երկու միմյանց թշնամի ռազմաքաղաքական խմբավորումներն էին`   Անտանտը (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան) և Կենտրոնական պետությունները (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա և Իտալիա, այնուհետև միացել է Թուրքիան): Պատերազմի մեջ ներքաշվել է երկրագնդի բնակչության 75%-ը`   1,5 միլիարդ մարդ, զորակոչվել է 74 միլիոն մարդ: Ռազմական գործողությունների տարբեր թատերաբեմերում զոհվել է 10 միլիոն և վիրավորվել 20 միլիոն մարդ:
Ֆրանց-Ֆերդինանդի սպանությունից հետո Ավստրո-Հունգարիան մի շարք անընդունելի պայմաններ ներկայացրեց Սերբիային: Ֆրանց Իոսիֆի նպատակն էր ներկայացված վերջնագրի պայմանների մերժումը, որպես առիթ օգտագործելով, պատերազմ հայտարարել սերբերին, սակայն Ռուսաստանի խորհրդով Սերբիան համաձայնեց կատարել դրանք:
 
Չնայաց դրան՝ Ավստրո-Հունգարիան հուլիսի 28-ին պատերազմ հայտարարեց Սերբիային: Գերմանիան վերջնագրեր ներկայացրեց Ֆրանսիային ու Ռուսաստանին: Ֆրանսիայից նա պահանջում էր չեզոքություն պահպանել, Ռուսաստանից՝ չեղյալ համարել հայտարարած համընդհանուր զորահավաքը:
 
2 վերջնագիրն էլ մերժվեց. Ֆրանսիան կարծում էր, որ վերջնագրի ընդունման դեպքում Վիլհելմը կպահանջի իրեն հանձնել նաև սահմանային ամրությունները: Այս վերջնագրերի մերժումները, որպես առիթ օգտագործելով, Գերմանիան պատերազմ հայտարարեց օգոստոսի 1-ին Ֆրանսիային, իսկ օգոստոսի 3-ին`   Ռուսաստանին:
 
Մեծ Բրիտանիան պահանջեց Գերմանիայից հաշվի առնել Բելգիայի չեզոքությունը: Մերժում ստանալով՝ Անգլիան մտավ պատերազմի մեջ Գերմանիայի դեսպանին հանձնած վերջնագրով: Այս ամսաթիվն էլ համարվում է Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: