Հանրագիտարան

Լիսաբոնյան հնգյակը պայթեցրեց Թուրքիայի դեսպանատան շենքը

1983թ. հուլիսի 27-ին հայ հեղափոխական բանակի հինգ երիտասարդներ (Վաչէ Դաղլյան, Սեդրակ Աճեմյան, Սարգիս Աբրահամյան, Սիմոն Յահնիյան, Արա Քերջլյան) պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենան քշել են Լիսաբոնում գտնվող Թուրքիայի դեսպանատան դարպասից ներս`   պայթեցնելով դեսպանատան շենքը:

Հարձակման պահին թուրք զինվորի կրակոցից զոհվում է Սիմոն Յահնիյանը: Մյուս չորսին հաջողվում Է մտնել դեսպանատան տարածք, որտեղ երկու պայթյուն են իրականցնում: Որոշ ժամանակ անց փլատակների տակ գտնում են հայ երիտասարդների ածխացած դիակները: 

 

Հայ հեղափոխական բանակը հետևյալ բովանդակությամբ միջազգային հանրությանը հասցեագրված նամակ էր ուղարկել մի քանի լրատվամիջոցների խմբագրություններ. «Իմացեք`   մենք ինչ ենք անում։ Ազատասեր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել։

 

Մենք ամեն ինչ կորցրել ենք և այդ պատճառով որոշել ենք օդ բարձրացնել այդ շենքն ու մնալ դրա տակ։ Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին։ Թող միջազգային հանրությունը մեզ արկածախնդիր անվանի կամ ահաբեկիչ ու դահիճ, ոչինչ։

 

Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետև թուրքական իշխանությունն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժողովրդի իրավունքները։

 

Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի Հայկական հարցի լուծումը։ Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն է։ Նախնիների ազատ և անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է»:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: