Հանրագիտարան

Կ.Պոլսում հնչակյանները կազմակերպեցին «Գում Գափու»-ի ցույցը

Հնչակյան կուսակցության անդամները պնդում էին, որ Արևմտյան Հայաստանում անկախություն ձեռք բերելու համար պետք է լուսավորություն տարածել ժողովուրդի շարքերում, քարոզչություն վարել, դավաճանների և հայկական ջարդերի մեջ մեղադրվող թուրք պաշտոնյաների նկատմամբ ահաբեկչություն իրականացնել:
Հնչակյանները նաև կարծում էին, որ «ատրճանակի մի կրակոցը Կ.Պոլսում ավելի մեծ արձագանք կունենա, քան հրանոթների որոտը Արևմտյան Հայաստանում»: Այս դրույթին հետևելով`   հնչակյանները 1890թ.-ի հուլիսին իրականացրին Գում Գափուի (Կ. Պոլսի այն թաղամասը, որտեղ գտնվում էր հայոց պատրիարքարանը) ցույցը, որը ցրվեց թուրքական իշխանությունների կողմից:
 
1895թ. հնչակյաններն ավելի մեծ ցույց կազմակերպեցին. շուրջ 4.000 մարդ շարժվեց դեպի Օսմանյան կառավարության նստավայր հանդիսացող Բաբ Ալի թաղամաս: Թուրքական կառավարությունը զենքի գործադրմամբ ցրեց ցույցը: Ցույցին հաջորդող 2 օրերի ընթացքում Կ.Պոլսում հայկական կոտորած տեղի ունեցավ:
 
Հնչակյան կուսակցության նպատակները այդպես էլ չիրականացան, ինչը պառակտում առաջացրեց կուսակցության շարքերում: 1896թ. Լոնդոնում տեղի ունեցած համագումարում պատգամավորների մի մասը հանդես եկավ Հնչակյան կուսակցության ղեկավարների կողմից որդեգրված սոցիալիստական գաղափարախոսության դեմ:
 
Երկու տարի անց Հնչակյան կուսակցության պառակտումը փաստ դարձավ, ստեղծվեց Վերակազմյալ Հնչակյան կուսակցությունը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: