Հանրագիտարան

Իզմիրում սկսվեց հայ և հույն բնակչության կոտորածը

Հայոց ցեղասպանության վերջին արարը 1919-22թթ. հույն-թուրքական պատերազմի ընթացքում հայերի կոտորածն էր Թուրքիայի արևմտյան շրջաններում: 1921թ.-ի օգոստոս-սեպտեմբերին թուրքերը, բեկում մտցնելով պատերազմի մեջ, ընդհանուր հարձակման անցան հունական զորքերի դեմ: 1922թ.-ի սեպտեմբերի 9-ին նրանք մտան Իզմիր (Զմյուռնիա) և իրականացրեցին հայերի ու հույների ջարդը:
Թուրքական զորքերը կոտորեցին մոտ 100.000 հույն և հայ, հրդեհեցին նրանցով բնակեցված քաղաքի թաղամասերը:
 
Խորտակեցին Իզմիրի նավահանգստում կանգնած հայ և հույն փախստականներով լի փախստականներին փոխադրելու պատրաստ նավերը:
 
Իզմիրի կոտորածը և ջարդերը պատահական երևույթներ չէին: Այդ նույն թուրքական (քեմալական) զորքերը, ինչպես հայտնի է, 1920-1921թթ. Արևելյան (Անդրկովկասյան) Հայաստանում կոտորել էին 198.000 հայ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: