Հանրագիտարան

Հանդուրժողականության միջազգային օր

1995 թվականի նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրներն ընդունել են հանդուրժողականության սկզբունքների հռչակագիրը: 1996 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի առաջարկությամբ նոյեմբերի 16-ը նշվում է որպես Հանդուրժողականության միջազգային օր (International Day for Tolerance):
Ներկայում նկատվում է անհանդուրժողականության, բռնության և ծայրահեղականության կտրուկ աճ: Առանձին մարդիկ և ամբողջական համայնքներ բռնության և դաժանության թիրախ են դառնում միայն այն պատճառով, որ ունեն էթնիկական, կրոնական, ազգային տարբեր առանձնահատկություններ:
 
Հանդուրժողականության միջազգային օրն անհրաժեշտ է գտնել այն գաղափարի հաստատումը, որ բազմազանությունը՝ մարմնավորված մտքերում, համոզմունքներում և գործողություններում, պարգև է, այլ ոչ թե սպառնալիք:
 
Մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի հետևել հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և խաղաղ գոյատևման սկզբունքներին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: