Հանրագիտարան

Թիֆլիսում կազմակերպվեց «Հայ հեղափոխականների դաշնակցություն» կուսակցությունը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ձևավորվել է 1890թ.-ի ամռանը՝ Թիֆլիսում կայացած hիմնադիր ժողովների ընթացքում: Նրա հիմնադիրներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը և Ռոստոմը (Ստեփան Զորյան):

1890թ.-ին ՀՅԴ-ի որդեգրած նախնական «Հայ Յեղափոխականների Դաշնակցություն» անվանումը հետապնդում էր Արևմտյան Հայաստանի ազատագրության համար պայքարող բոլոր ուժերին ու անհատների միավորման և համահայկական քաղաքական կազմակերպության ձևավորման նպատակը:

 

1890թ. սեպտեմբերին հրապարակված Հայ Յեղափոխականների Դաշնակցության մանիֆեստն ազդարարում էր, որ. «Դաշնակցությունը մտել է այն կռվի, որ սկսել է ինքը`   ժողովուրդը տաճկաց կառավարության դեմ՝ ուխտելով մինչև արյան վերջին կաթիլը կռվել Հայրենիքի ազատության համար»:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: