Հանրագիտարան

Ալֆրեդ Նոբելն առաջին անգամ ցուցադրեց դինամիտը

Շվեդ քիմիկոս–փորձարար, դինամիտի և այլ պայթուցիկ նյութերի գյուտարար Ալֆրեդ Նոբելը ծնվել է Ստոկհոլմում 1833թ. հոկտեմբերի 21-ին: Նա տարբերվում էր վարքի անհավատալի հակասականությամբ և տարօրինակությամբ։ Ժամանակակիցները կարծում էին, որ նա չէր համապատասխանում 19-րդ դարի երկրորդ կեսի արդյունաբերական զարգացման շրջանի առաջադեմ կապիտալիստի կերպարին։
Նոբելը հակված էր մենության, հանգստին, տանել չէր կարողանում քաղաքի խառնաշփոթությունը։ Ի տարբերություն գործարար աշխարհի իր ժամանակակիցներից շատերի՝ Նոբելին կարելի էր անվանել «սպարտացի». նա երբեք չէր ծխում, չէր օգտագործում ալկոհոլ, խուսափում էր մոլեխաղերից։ 
 
Առևտրական և արդյունաբերական գործունեությունը չէր կարող Նոբելին խոչընդոտել ստեղծել մի հսկայական գրադարան, որտեղ կարելի էր ծանոթանալ այնպիսի հեղինակների աշխատությունների, ինչպիսիք էին Հերբերտ Սփենսերը, Վոլտերը, Շեքսպիրը և այլ ակնառու գրողներ։
 
Ալֆրեդի հայրը Ռուսաստանում ական և դինամիտ արտադրող գործարան էր հիմնել և ռուսական բանակի պատվերներն էր կատարում: Վերադառնալով Ռուսաստան`   Ալֆրեդն ստանձնում է գործարանի ղեկավարությունը:
 
Շուտով, սակայն, ընտանեկան բիզնեսն անկում է ապրում, և Ալֆրեդը վերադառնում է Շվեդիա, սկսում ուսումնասիրել դինամիտի արտադրությունը, մասնավորապես`   նրա մեջ նիտրոգլիցերինի կիրառությունը: Նոբելի արած փորձարկումների ժամանակ զոհվում է նրա եղբայրը, բայց դա չի կանգնեցնում նրան:
 
Նոբելն ավելի ու ավելի մեծ նվաճումների է հասնում իր գյուտերում: Շուտով նրա անունը չի իջնում թերթերի էջերից. նա համաշխարհային ճանաչման ու փառքի է արժանանում: Բացի դինամիտի արտադրությունից, նա դինամիտի արտադրության մեջ թանկ վառոդին փոխարինող նյութ է գտնում`   նիտրոգլիցերինը:
 
Փորձերն սպասվածից ավելի մեծ հաջողություն են արձանագրում: Գյուտը կոչվում է հենց Նոբելի անունով: Նիտրոգլիցերինի հայտնությունը հեղափոխություն է առաջացնում աշխարհում: Նրա պահանջարկը աճում էր: 
 
Պարզվում է, որ Նոբելը լավ գյուտարար լինելուց բացի, նաև լավ գործարար էր: Նա այնպիսի գովազդային արշավ է կազմակերպում, որ իր արտադրանքը գնելու համար պատվերներ է սկսում ստանալ աշխարհի տարբեր ծայրերից:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: