Հանրագիտարան

Սկսվեց Մուսա լեռան քառասնօրյա հերոսամարտը

Մուսա լեռան հերոսամարտը թուրքական բռնապետության դեմ հայ ժողովրդի մղած դարավոր ազատագրական պայքարի առավել փայլուն ու լուսավոր էջերից է։ Մուսալեռցի հայերի պատմական սխրանքն իր ուրույն և անփոխարինելի տեղն ունի հայոց հազարամյա տարեգրության մեջ։
Անցած տասնամյակների ընթացքում Մուսա լեռան հերոսամարտն ընկալվեց իր ողջ իմաստով ու նշանակությամբ, իր ընդհանրացնող ուժով, իր արտասովոր օրինակով։
 
Ժամանակը հաստատեց այն ճշմարտությունը, որ, ի վերջո, ոչինչ չի մոռացվում և ոչ ոք չի մոռացվում, և Մուսա լեռան գոյամարտն ու նրա հերոսներն իրենց արժանի տեղը գրավեցին և´ մեր ժողովրդի պատմության, և´ մարդկության հիշողության մեջ։
 
Մուսա լեռան հերոսամարտը տևեց 40 օր և ավարտվեց սեպտեմբերի 14-ին։ Ամենավերջինն իրենց դիրքերը լքեցին և զենքը ձեռքներին նավ բարձրացան լեռան քաջարի պաշտպանները։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: