Հանրագիտարան

Երևանի կարբիդի գործարան

1920-ական թվականների վերջին սկսվեց երկրի ինդուստրացումը, որը համարվում էր սոցիալիզմի կառուցման հիմնական պայման: Մշակվեցին երկրի տնտեսության զարգացման հնգամյա պլաններ: Արագորեն զարգացավ էներգետիկան. կառուցվեցին Քանաքեռի, Ձորագետի և այլ ջրէկներ:
Էլեկտրաէներգիայի արտադրության աճը նպաստեց գերազանցապես էներգատար ճյուղերի, հատկապես քիմիական արդյունաբերության զարգացմանը երկրում, որի շնորհիվ ՀԽՍՀ-ն 1930-ական թվականների վերջին վերածվեց գերազանցապես արդյունաբերական երկրի: Այդ տարիներին արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշիռը տնտեսության համախառն արտադրանքի 70% էր: Արդյունաբերության զարգացման շնորհիվ ՀԽՍՀ քաղաքային բնակչությունը, 1939թ.-ի մարդահամարի տվյալներով, հասավ 28,6%-ի (1913 թ-ին՝ 10,4%): Քաղաքային բնակչության աճը շարունակվեց նաև հաջորդ տասնամյակներում: Նախապատերազմյան խոշոր կառույցներից էին Երևանի կարբիդի գործարանը, Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) Մյասնիկյանի անվան քիմիական կոմբինատը, Արարատի ցեմենտի գործարանը: Հիմնադրվեցին Արթիկտուֆ և Անիպեմզա տրեստները և այլն: 
 
1940թ. Երևանի կարբիդի գործարանի հիմքի վրա ստեղծվեց Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը՝ ներկայիս «Նաիրիտը»:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: