Հանրագիտարան

ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ

Այս ինստիտուտը մասնագիտացած է հանքային ապարների և արդյունաբերական թափոնների կոմպլեքսային վերամշակման նոր մեթոդների և տեխնոլոգիաների ստեղծման գործում:

Ինստիտուտի գործունեության հիմնական ոլորտները կապված են ալյումինի օքսիդի, պոտաշի, նատրիումի և կալցիումի մետասիլիկատների, վոլաստոնիտի, խառը սիլիկատների, սիլիցիումի դիօքսիդի, պոլիսիլիկատների և այլ նյութերի ստացման նոր տեխնոլոգիաների ստեղծման,  Ֆոսֆոգիպսի չորացման և հատիկավորման տեխնոլոգիայի ստեղծման հետ: Կան հաջողություններ նաև մաքուր դիսուլֆիդ մոլիբդենի և նոր ադսորբենտների ստացման ուղղությամբ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: